Փաշինյանը պատրաստ է անգամ կաթվածահար անել տնտեսությունը, միայն թե փորձի վրեժխնդիր լինել իր դավաճանությունը չընդունած գործիչների նկատմամբ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի վարչական շենքում խուզարկությունները երեկ՝ ուշ երեկոյան, ավարտվել են, շենքը կապարակնքվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի պատասխանատու Վազգեն Սաղաթելյանը։
«Վարչական շենքում աշխատանքները դադարեցվել են։ Հայտնի չէ, թե ինչ քրեական գործով են տեղի ունեցել խուզարկությունները»,- ասել է նա։
Սաղաթելյանը նշել է, որ կա նաև երեք ձերբակալված անձ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 14-ին, Ազգային անվտանգության ծառայության «Ալֆա» ջոկատը խուզարկություններ էր իրականացնում կոմբինատի վարչական շենքում։ Խուզարկության ընթացքում եղան նաեւ բերման ենթարկվածներ։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խորհրդի անդամ Վահե Հակոբյանը մեզ հետ զրույցում հիշեցրել էր, որ 70–ից ավել հանքանյութով վագոններն են կանգնած, եւ եթե այսպես շարունակվի, պղնձի խտանյութը պահեստավորելու տեղ չեն ունենալու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը