Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Զուտ ֆիքսենք․
Նիկոլ Փաշինյանը բանակի օրվա առթիվ (հունվարի 28) որևէ միջոցառում չկազմակերպեց ու չմասնակցեց, չգնաց Եռաբլուր, ծաղկեպսակ չդրեց, հարգանքի տուրք չմատուցեց բոլոր նրանց հիշատակին, որոնք Եռաբլուրում են հանգչում, հազարավորները՝ իր իշխանության սխալների արդյունքում։
Նիկոլ Փաշինյանը Սումգայիթի ջարդերի օրը (փետրվարի 27-28) որևէ միջոցառում չկազմակերպեց ու չմասնակցեց, ծաղկեպսակ չդրեց։
Բայց մարտի 1-ին բազմաթիվ թիկնապահներով, պատվո պահակախմբով գնաց, ծաղկեպսակ դրեց, խոնարհվեց-նկարվեց։
Պարզ ա ամեն ինչ․ ոչ մի ուրիշ առիթից ինքը էդքան քյար չի ունեցել կյանքով մեկ, որքան մարտի 1-ի իրադարձությունների ու սպանությունների ֆոնին։ Դրա համար էլ ավելի շատ է կարևորում, իր համար ճակատագրական ու շրջադարձային է եղել։ Նա հրահրել է այդ իրադարձությունները, հետո ամեն ինչ շուռ տվել, շահարկել է թեման որքան կարող էր ու մանր մի բանից դարձել այն, ինչ կա։
Այլ բան, որ էդ զինվորականները, որ գնում-կառաուլ են կանգնում, հարց չեն տալիս՝ Նիկոլ, բա մեր զոհված տղերքի հիշատակը ինչի՞ չհարգեցիր․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը