Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հարց դհոլչուն
Մի շարք ընդդիմադիր գործիչների կալանքից ազատած դատավոր Բորիս Բախշիյանին ցանկանում են կալանավորել, միջնորդությունը ներկայացրել է դատախազությունը, թույլտվությունը տվել է ԲԴԽ-ն։ Պատճառն այն է, որ նա կալանավորել է մի նիկոլականի, որը շարունակ դատական նիստերին չի ներկայացել․ այսինքն՝ մեղադրյալի բացակայության պայմաններում կալանք է տվել։
2019 թվականի հունիսի 25-ին վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։ Դատավորը անգամ իրավունք չտվեց պաշտպանվող կողմին պաշտպանել իրեն, լսեց միայն դատախազներին, գնաց ու որոշում կայացրեց։
Բախշիյանին ասում են՝ դու առանց մեղադրյալի ներկայության կալանք ես տվել, իսկ Դանիելյանը կալանք է տվել ձևական ներկայությամբ։ Անգամ դատախազներն ասացին, որ Դանիելյանի արածն աննախադեպ է։ Իսկ որ առանց մեղադրյալի ներկայության կալանք են տալիս, դա աննախադեպ չէ։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ 2021թ․ մարտ ամսին ՍԴ-ն որոշեց, որ 300․1 դահմանադրությանը հակասող է և անվավեր, այնպիսի հիմնավորմամբ, որ այն եղել է ոչ որոշակի ի սկզբանե։ Այսինքն, Արմեն Դանիելյանը երբ այդ՝ 300․1 հոդվածի հիմքով կալանավորում էր Ռոբերտ Քոչարյանին առանց պաշտպաններին լսելու, նաև հակասահմանադրական հիմքով է մարդուն կալանավորել՝ գհիտակցելով, որ դավիթ Գրիգորյանն այդ հարցով դիմել է ՍԴ՝ հենց նույն խնդիրներով՝ որոշակիության, կանխատեսելիության։
Պարոն Դավթյան, ե՞րբ է պատրաստվում այդպիսի ամուր հիմքերի պայմաններում դատախազությունը քրեական գործ հարուցել Արմեն Դանիելյանի նկատմամբ և դիմել ԲԴԽ-ին՝ Արմեն Դանիելյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար։
Թե՞, երկակի ստանդարտները շարունակվում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը