Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Թե բա՝ Բայդենին տելեվիզրով տեսած մարդ եմ
Ինչքան պտի քաղաքականապես տհաս լինես, որ հանուն նրա, որ մի հատ էսպիսի նկար ստանաս ու մի քանիսին ցույց տաս, թե դու տելեվիզրի էկրանից տեսել ես մի համաժողով, որտեղ ԱՄՆ նախագահն էլ ա մասնակցել, դնես ու փչացնես հարաբերություններդ։
Հիշում եք՝ ԱԽ քարտուղարը վերջերս հայտարարեց, թե սրան Բայդենն ինքը հրավիրել է մասնակցելու ինչ-որ «Հանուն ժողովրդավարության» համաժողովի՝ տպավորություն ստեղծելով, թե Նիկոլը հենց ԱՄՆ նախագահի հրավերով գնում է ԱՄՆ։ Հետո պարզվեց, որ դա ընդամենը օնլայն համաժողով է, որին մասնակցելու է շուրջ 100 երկիր, ընդ որում՝ ոչ միայն ղեկավարների, նաև ՀԿ-ների մակարդակով։
Բոլորին անխտիր հասկանալի էր, որ սա ԱՄՆ-ի շահերի համար նախատեսված մի միջոցառում է, ու Հայաստանին բոլորովին պետք չէ մասնակցել այս բանին։ Ընդհակառակը, Հայաստանը հիմա խիստ անհրաժեշտություն ունի վերաականգնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության, Իրանի հետ, լավ կապեր հաստատել Չինատանի հետ։ Ռուսաստանն ինքը հայտարարել է, որ այդ գագաթաժողովի մասնակիցները սպասարկում են Ամերիկյան շահերը:
Հայաստանի այսօրվա ղեկավարությունը վստահ եմ՝ չի պատկերացնում Հայաստանի շահը, անգամ Ռուսաստանի ու ամերիկայի շահերը, միջոցառում է, հրավիրել են, մասնակցել է․ ո՞ւր էր էդքան խելք, որ վերլուծեին-հասկանային։
Այս ամբողջը, կրկնում եմ, էս մի նկարի համար էր։
Կառավարությունը այդ հանդիպումից ուղարկել է փոքրիկ հաղորդագրություն և 6 հատ լուսանկար։ 100 երկիր է մասնակցում, 100 էկրան կա դրված, Նիկոլն ուղարկել է 6 լուսանկար․ դրանցից 3-ում Բայդենն է, որից երկուսը՝ Նիկոլն է տարբեր պոզաներով նկարված՝ նայում է Բայդենին։ Մեկը գագաթաժողովի լոգոն է, երկուսն էլ Նիկոլը անկապ նայում ա լիքը էկրանների։
Ասենք մի հատ էլ Բայդենի հետ նկար ունեցար, երջանի՞կ ես։ Իսկ հետևանքնե՞րը․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը