02 09 2019

Հենրիխ Մխիթարյանը միացավ իտալական «Ռոմա»-ին

Հենրիխ Մխիթարյանը միացավ իտալական «Ռոմա»-ին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկ տարի վարձակալությամբ միացել է «Ռոմային»: Այս մասին հայտնել է «Ռոմայի» թվիթերյան էջը:

Ավելի վաղ Մխիթարյանը բուժզննում է անցել Հռոմում:

Մխիթարյանը «Ռոմային» կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոման» ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալից» գնելու իրավունք կստանա: 

Հենրիխ Մխիթարյանն օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ ինքը երջանիկ է։

«Սա իմ կարիերայում նոր էջ բացելու հնարավորություն է։ Դա կարող եմ անել հիանալի ակումբում։ Լավ ծանոթ եմ այս ակումբին ու վստահ եմ, որ միասին կարող ենք մեծ արդյունքներ գրանցել»,-նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ