02 12 2018

Հայաստանը նվաճել է 2-րդ ոսկե մեդալը դահուկավազքում

Հայաստանը նվաճել է 2-րդ ոսկե մեդալը դահուկավազքում

Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում ընթացող դահուկավազքի Միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող, 19-ամյա Միքայել Միքայելյանը 15 կմ ազատ ոճի մրցատարածությունում 7 պետությունների 80 մարզիկների հետ պայքարում մինչև 20 տարեկանների մրցապայքարում, տպավորիչ ելույթով գրավել է 1-ին տեղը, գրում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: 

Միքայելյանը վաստակել է 70,94 վարկանիշային միավոր: Մյուս մարզիկներից Թադևոս Պողոսյանը 21-րդն էր` 93,25 վարկանիշային միավորով: Արման Մատինյանը զբաղեցրել է 63-րդ տեղը` 164,12 վարկանիշային միավորով:

Կատյա Գալստյանը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում 45 մասնակցից 17-րդն է` 125,25 միավորո

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ