Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: ՀՖՖ արտահերթ ժողովի մասնակից 59 պատվիրակները միաձայն քվեարկեցին Արթուր Վանեցյանի օգտին:
ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի իրավաբանական անձանց միության թիվ 17 արտահերթ ժողովին ընտրվեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմը:Կազմում ընդգրկվելու համար առաջադրված էին հիմնականում նոր Կառավարության անդամներ:
1. Արթուր Վանեցյան
2. Արմեն Նիկողոսյան
3. Արմեն Մելիքբեկյան
4. Կարեն Շաբոյան
5. Արսեն Թորոսյան
6. Ժաննա Անդրեասյան
7. Սուրեն Պապիկյան
8. Խաչատուր Ադումյան
9. Արեն Մկրտչյան
10. Արթուր Օհանյան
11. Ռուբեն Ռուբինյան
12. Սուրեն Աբրահամյան
13․ Ալեն Սիմոնյան
14․Հիրաչ Յագան
15. Թովմաս Գրիգորյան
16. Մարինա Թաշչյան
17 Հակոբ Սիմիդյան
Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահ պաշտոնում ընտրվելուց առաջ ներկայացրեց այն հիմնական դրույթները, առաջնահերթությունները, որոնք, ըստ նրա, կարևոր են հայկական ֆուտբոլի համար:
«Կարևորագույն սկզբունքը հետևյալն է՝ ֆուտբոլը բոլորի համար է: Հիշենք առաջին հերթին ինչ է դրված մեր կազմակերպության անվան մեջ, այն կոչվում է ՀՖՖ, ոչ թե Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլի ֆեդերացիա, կամ ոչ թե Հայաստանի ֆուտբոլային ակումբների ֆեդերացիա: Իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին ֆուտբոլը դուրս գա մայրաքաղաքից և գնա դեպի մազեր: Իսկ այդ ամենը պետք է սկսել ֆունդամենտից, սիրողական և մասսայական ֆուտբոլից»,-ասաց նա:
ՀՖՖ նախագահը նշեց, որ իր տեսլականն է՝ ֆուտբոլ խաղալու անվճար հնարավորություն ստեղծել ՀՀ բոլոր վայրերում: «Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի»,-ասաց նա:Արթուր Վանեցյանը նշեց, որ նախատեսում են կոմիտե ստեղծել, որտեղ ներառված կլինեն բոլոր ակումբների ղեկավարները:
Վանեցյանը նաև անդրադաձավ ազգային հավաքականի թեմային: Նա ասաց, որ իհարկե դժվար է լինելու փոխելու այն կարծրատիպը, որը ձևավորվել է հավաքականի շուրջ:
Ըստ նրա, հավաքականի արդյունքները կարևոր են բոլորի համար, բայց պետք է հասկանալ, որ հավաքականն այսբերգի գագաթնակետն է, իսկ հիմքը մարզադպրոցներն են, որոնք կլինեն ամուր հիմքը:
Վանեցյանը նշեց, որ վերջին շրջանում հանդիպել է բավական թվով մասնագետների հետ թե՛ ՀՀ-ում, թե՛ արտասահմանում: «Որտեղ, ի դեպ, գաղտնալսվել եմ և նրանց հետ քննարկումներ անցկացնել: Իմ կարծիքով զարգացման ճանապարհը մեկն է, ոչ թե ամեն անգամ միլիոններ ծախսել գլխավոր թիմի համար մարզիչ բերել, այլ ստեղ՛ել մի համակարգ, որը կօգնի աճել թե՛ սեփական մարզիչներին, թե՛ ֆուտբոլիստներին»,-ասաց նա:
ՀՖՖ նախագահի առաջին որոշումներից մեկը կլինի այն, որ կնվազեցնեն հավաքականի խաղերի տոմսի գինը:
«Առաջիկա մեր հավաքականի խաղը, որը կկայանա Վազգեն Սարգսյան մարզադաշտում, ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ և մնացածը նույն տրամաբանությամբ»,-ասաց նա:ՀՖՖ նախագահը նշեց, որ ֆուտբոլի ներկայիս կազմի հետ հանդիպում ունեցել է մեկ անգամ, գնացել է Հայաստանի հավաքականի պարապմունքին, կարճ զրուցել, այլ հանդիպումներ չեն եղել:«Ինչ վերաբերում է հավաքականում ընդգրկվող ֆուտբոլիստներին, ուզում եմ փակել այս թեման, ես որևէ կերպ չեմ միջամտելու հավաքականի հետ կապված որևէ հարցի»,- ասաց նա:
Արթուր Վանեցյանը նշեց, որ ինքը մարզիչներից պահանջելու է, որ ունենանք արդյունքներ: «Եթե մարզիչները որոշեն, որ այս կամ այն ֆուտբոլիստը պետք է խաղա և կապ չունի այս ֆուտբոլիստը նախկինում ֆեդերացիայից նեղացած է եղել, ընդգրկված է եղել կամ չի եղել, եթե իր պրոֆեսիոնալ հատկանիշները բավարարում են հավաքականում խաղալու, ուրեմն պետք է խաղա»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը