27 03 2018

Մեկ օրում ունեցանք երկու չեմպիոն, երկուսն էլ՝ օտար դրոշի ներքո

Մեկ օրում ունեցանք երկու չեմպիոն, երկուսն էլ՝ օտար դրոշի ներքո

Հայազգի բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը, նոյեմբերի 24-ին Ֆրանսիայում մրցել է Բելգիան ներկայացնող Ռիյադ Մերխիի հետ և 11-րդ ռաունդում նոկաուտի ենթարկել նրան՝ նվաճելով ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին:

Գուլամիրյանը հանդես է գալիս Ֆրանսիայի դրոշի ներքո: Նա պրոֆեսիոնալ ռինգում ունեցել է 23 մենամարտ՝ հաղթանակ տանելով բոլոր մրցույթներում:

Նույն օրը՝ մարտի 24-ին, Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, նվաճեց կիսածանր քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին:

 ԱՄՆ-ն ներկայացնող Տրևիս Ռիվեսին Համբուրգ քաղաքում Մուրադը հաղթեց 12-րդ ռաունդում:

Կարո Մուրադը 32 հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ