10 06 2024

Կռիվը բարու ու չարի մեջ է․ Սևակ Հակոբյան

Կռիվը բարու ու չարի մեջ է․ Սևակ Հակոբյան

Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Պետք չէ զարմանալ քպականների՝ այս և այլ դեպքերում ասածների, գրածների, առհասարակ՝ իրենց մտքերի վրա: Չէ՞ որ իրենք, հանուն այս իշխանության, դավաճանել են իրենց սկզբունքներին և իրենց հավատացած ժողովրդին, իրենց շրջապատին․ ովքեր իրենց պաշտպանել ու արդարացրել են, հիմա չգիտեն՝ բա՞րև տան, թե՞ ամոթանք։

Հանուն այս իշխանության, գիտակցաբար վարի են տվել հայկական բոլոր երազանքները, գցել են ոտքներին, վարի են տվել Արցախի 30-ամյա անկախ, զարգացած ու կայացած պետությունը։ Այս իշխանությունը պահել ու անձնապես «վայելելու» համար վարի են տվել մեր հպարտություն Հայոց բանակը։ Որ չասեն «դավաճան են՝ տվեցին», 5000 հոգու միայն դրա համար զոհեցին։ Որ միքիչ էլ «վայելեն» այս իշխանությունը:

Ամբողջ ազգին, գիտակցաբար, չխորշելով օգտգործել հայտնի տեխնոլոգիան, իրար մեջ թշնամանք ու ատելություն սրսկեցին, հանուն իշխանություն վերցնելու ու «վայելելու»:

Հանուն այս իշխանության, անում են առանց բացառության ամենը, ինչից բողոքել են։ Վստահ եմ՝ ի սրտե պայքարել են ժամանակին, այսօր իրենք իրենց դավաճանել են նաև այդ բոլոր հարցերում և դեմքներին պադոշ քաշած՝ արդարացնում են իրենցը և բողոքում, հեգնում ու երեսով տալիս այն ամենը, ինչ իրենք հավատով արել են:

Եվ վերջապես նրանք չեն խորշել դավաճանել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդի իրենց կարգավիճակը։ Հանուն այս իշխանության, պատրաստ են դա էլ վարի տալ։ Վարի գնա, կորչի, ինչ է, թե մի փոքր էլ «վայելեն» այս իշխանությունը։ Անգիր գիտեն, որ շուտով հեռանալու են, որ իրենց չեն ընդունում, որ բացառապես ոստիկանության աջակցության վրա են հենված․ վստահ են, որ՝ որ օրը ոստիկանությունից ասեն՝ «հերիք ա, կներե՛ք, էլ չի լինում», տեղում ինֆարկտ են ստանալու, որովհետև հենվելու տեղ չունեն, մարդ չունեն, ով իրենց կպահի։ Բայց մեկ ա՝ ճանկռելով, շարունակ դավաճանելով, դեռ դիմադրում են։

Անկեղծ եմ ասում, ես սենց անսկզբունք մարդիկ չեմ ճանաչել, իմ կյանքում, չեմ տեսել։ Դրա համար, հոգիները սատանային վաճառած պետք է լինես, որ ամեն բան սենց հեշտությամբ գետնով տաս, հանուն․․․այս անիծված իշխանություն կոչվածի։

Հ․Գ․ կոլաժը համացանցում հանդիպեցի, շատ խոսուն է, համաձայնեք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ