06 06 2023

Գործը բացվեց թավշյա խուլիգանությունից հետո, փակվեց Արցախը հանձնելուց հետո․ Սևակ Հակոբյան



Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2020 թվականի մայիսի 8-ին՝ Շուշին ազատագրելու օրը, դատական նիստ էր․ երբ փաստաբանները դատավորին հարցրեցին, թե էս ինչ միտում է, որ Եռատոնին դատական նիստ եք նշանակում, ո՞ւմ եք ինչ հասկացնում, էս Գևորգ Բաղդասարյանը, որ մեղադրող դատախազ էր, ասաց․ «Ոչ ոք Շուշիի ազատագրման համար էստեղ նստած չէ»։ Նկատի ուներ նախագահ Քոչարյանին, գեներալներ Խաչատուրովին, Օհանյանին։
Ընդամենը մի քանի ամիս անց եղավ պատերազմ, արդյունքում՝ խայտառակ պարտություն ու կապիտուլյացիա, Շուշին դարձյալ թշնամու ձեռքում էր ու հասնկանալի դարձավ, որ էդ դատական նիստը հենց Շուշին ժամանակին ազատագրելու համար էր։
Մեկ այլ նիստի, արդեն 2021 թվականի հունվարի 19-ին, դատախազ Բաղդասարյանը պետք է գոռգոռալով արդարանար, որ ինքը հող հանձնող չէ, «ի՞նչ եք ասում, ե՞ս եմ հանձնել Շուշին»։
Հետո պետք է Սահմանադրական դատարանը որոշեր, որ հակասահմանադրական գործ են պաշտպանել կրծքով՝ հասկանալի դարձնելով, որ ամենասկզբի գնահատականները, որ գործը բացվել է Արցախը հանձնելու համար, ճիշտ են։
Էդ դատական գործը բացվեց թավշյա խուլիգանությունից հետո, փակվեց Արցախը հանձնելուց հետո։ Էդ դատական նիստը դրա մասին էր։
Տեսանյութի մեջ թե՛ դատախազ Բաղդասարյանի պահվածքն ու ելույթներն են, թե՛ Ռոբերտ Քոչարյանի խոսքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ