«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին Ուկրաինայում պատերազմի ֆոնին ակտիվացել է նաեւ Ադրբեջանը եւ կրակում է ինչպես Արցախում, այնպես էլ հայ- ադրբեջանական սահմանին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, թե, իր կարծիքով, իրավիճակը վերահսկելի է, ռուս խաղաղապահները տեղում են եւ արձագանքում են միջադեպերին:
«Ադրբեջանը մտավախություն ունի, որ այս մեծ իրադարձությունների ընթացքում բոլոր պայմանավորվածությունները կարող են անտեսվել։ Ադրբեջանը ցանկանում է լուծել այն հարցերը, որոնք չի հաջողել լուծել պատերազմի ընթացքում՝ Ադրբեջանի օգտին դեմարկացիա-դելիմիտացիա, Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Դե իհարկե երկարաժամկետ ապագայում Ադրբեջանին հետաքրքրում է այն հատվածի վերադարձը, որը մնացել է հայկական կողմում»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը