11 03 2022

Ինչով է զբաղված իմքայլական նախկին պատգամավորը. «Հրապարակ»

Ինչով է զբաղված իմքայլական նախկին պատգամավորը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունն առաջիններից մեկը լքած նախկին պատգամավոր Գոռ Գեւորգյանը, որը զբաղվում է դասախոսական աշխատանքով, մեր լրագրողի հետ զրույցում վաստահեցրել է, որ չի զղջում իշխանության հետ կապերը խզելու համար։

«Ես դիրքորոշում եմ հայտնել պետության նկատմամբ ունեցած իմ պարտավորությունների շրջանակում»,- ասել է Գեւորգյանը՝ հիշեցնելով, որ առաջնորդվել է պետության շահով եւ սեփական խղճով։ Նա այժմ կրկին դասախոսական աշխատանքով է զբաղված։

«Պասիվությունս չեմ գնահատում բացասական, թեպետ պասիվություն էլ չէի գնահատի, պարզապես հանրային հարթակներից մի փոքր այն կողմ եմ գնացել, սակայն շարունակում եմ իմ մասնագետ գործընկերների հետ ակտիվ քննարկումներ ունենալ, այդ թվում՝ քաղաքական հարցերի շուրջ»,- ասել է նա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ