Դեկտեմբերի 17-ին՝ կառավարության հերթական նիստին, Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու մարզպետ:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը վերջերս ԱԺ պատգամավորի իր մանդատը վայր դրեց՝ նշելով, որ առաջիկայում աշխատանքի կանցնի գործադիրում:
Հիշեցնենք նաև, որ 2018 թվականից հետո նշանակվել էր Լոռու փոխմարզպետ, ապա արտահերթ ընտրություններին դարձել էր պատգամավոր:
Նշեն նաև, որ Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դեկտեմբերի 16-ին ներկայացրել էր հրաժարականի դիմում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը