04 03 2022

Հերթը հասավ վարչական շրջանների ղեկավարներին. «Հրապարակ»

Հերթը հասավ վարչական շրջանների ղեկավարներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը, որը մինչ այդ ղեկավարում էր Դավիթաշեն համայնքը: Կատվալյանը երեկ ներկայացել է թաղապետարան, հանդիպել աշխատակազմին: Նա Սուրեն Պապիկյանի եւ Տիգրան Ավինյանի մտերիմն է:

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Կատվալյանին գործուղել են Մալաթիա, որպեսզի համայնքում «կարգուկանոն» հաստատի, ամրապնդի իշխանության դիրքերը եւ աշխատի 2023 թվականի Երեւանի ավագանու ընտրությունների համար: Թաղապետարանի աշխատակազմը եւս շունչը պահած սպասում է` նրանց տեղեկություն է հասել, որ թաղապետը կադրային ջարդ է իրականացնելու եւ յուրայիններին է նշանակելու պաշտոնների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ