12 02 2022

«Փաշինյանի ամպագոռգոռ հայտարարությունը շոկի մեջ է գցել Տելեգրամ-ալիքների օգտատերերին». «Փաստ»

«Փաշինյանի ամպագոռգոռ հայտարարությունը շոկի մեջ է գցել Տելեգրամ-ալիքների օգտատերերին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք կառավարության ղեկավարն իր գործունեության մեջ երկակի ստանդարտներ տեսնո՞ւմ է։ Խոսքն այն մասին է, որ երբ Փաշինյանը եկել է իշխանության, նա «ընդդիմություն» էր, իսկ հիմա նրա վերաբերմունքը «բարիկադների հակառակ կողմի» նկատմամբ արմատապես տարբերվում է։ Փաշինյանը հարցին պատասխանել է այսպես. «Այսօր Հայաստանի միջազգային իմիջն ու բրենդը ժողովրդավարությունն է…»:

Դրանից հետո բնական վրդովմունքի ալիք է բարձրացել հայկական հեռագրային ալիքներում։ Օգտատերերը վարկածներ են կառուցել, թե արդյոք նման պահվածքի պատճառը Փաշինյանի լկտիությո՞ւնն է, որը հարկ չի համարում նույնիսկ դիվանագիտորեն քողարկել բռնաճնշումները, թե՞ նրա մոտ անկեղծ մոլորություն է անհայտ պատճառով։ Տեղին է ուղղակի թվարկել փաստերը։ Վերջերս ամերիկյան մի հասարակական կազմակերպություն քննադատել է այն օրենքը, ըստ որի, հայերը պետք է մեծ տուգանքներ վճարեն վարչապետին «ոչ հաճոյախոսություններ» հայտնելու համար: Կազմակերպությունը հայտարարել է հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետընթացի մասին։

Քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները, ըստ մի փաստաբանի տեղին հայտարարության, Հայաստանը մարդու իրավունքների առումով ավելի վատն են դարձրել, քան աֆրիկյան բռնապետությունները։ Իսկ հանրապետությունում բնակչության թիվը անշեղորեն նվազում է, և այս տխուր գործընթացը սկսվել է «թավշյա» հեղափոխությունից հետո։

Մանրամասները՝  օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ