«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններն իր անվտանգության աշխատակիցների հետ բավականին լարված են: Բանն այն է, որ նա սովոր է ազատ տեղաշարժին, իրեն հաճախ կարելի էր տեսնել Երևանի փողոցներում քայլելիս, իսկ հիմա, կարգավիճակի բերումով, հանդիսանում է հատուկ պահպանվող անձ, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված կանոններ և սահմանափակումներ են գործում: Նրան մշտապես ուղեկցում է անվտանգության 6 աշխատակից, ինչը նյարդայնացնում է Ալեն Սիմոնյանին: Ի դեպ, «հատուկ պահպանումը» առավել խիստ է դարձել Արարատ Միրզոյանի հետ կապված հայտնի միջադեպից հետո: Մեր ունեցած տեղեկություններով, Սիմոնյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր տեղաշարժերի ժամանակ այդքան մարդկանց ներկայությանը և ամեն կերպ փորձում է խուսափել նրանցից՝ դրանով, սակայն, անհարմար դրության մեջ դնելով ՊՊԾ աշխատակիցներին, որոնց գործառույթները սահմանված են օրենքով
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը