«ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2019-ի ընթացքում, երբ արդեն իշխանության էր ընդդիմադիր ժամանակ երդվյալ արեւմտամետի դիրքերից հանդես եկող, ռուսաստանամերժ Նիկոլ Փաշինյանը, Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի (ՍԵՊԱ) ճանապարհային քարտեզով նախատեսված 9 միջոցառումներից իրականացվել են ընդամենը 3-ը: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեղեկություն հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը:
«Եթե փոխնախարար եղած ժամանակ ես որեւէ ծրագրով 20-30 տոկոսով թերանայի, ապա մեծ աղմուկ կբարձրանար դրանից, բայց ԵՄ-ի միջոցառումների դեպքով, փաստորեն, նույնսիկ 70 տոկոս թերակատարում ունենք, ու դա հալած յուղի տեղ անցնում է: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այս մասին. ինքս էլ կցանկանայի ստանալ այդ հարցի պատասխանը»,- ասաց Մելքոնյանը՝ արձանագրելով՝ ԵՄ-ի հետ կապված ծրագրերն ու միջոցառումները Փաշինյանի իշխանության ժամանակ ոչ թե նկատելիորեն, այլ շեշտակի ու էականորեն են նվազել, հայտնվել 2-3-րդ պլանում: «ՍԵՊԱ»-ի ճանապարհային քարտեզով 2020 թվականի ընթացքում նախատեսված է եղել 35 միջոցառում իրականացնել, բայց նախկին դեսպանը վստահ չէ, թե դրանք կամ թեկուզ դրանց քիչ տոկոսը կարող է կյանքի կոչված լինել:
Մելքոնյանը նաեւ համեմատություն է անցկացնում. «2016-2018 թթ. կհիշե՞ք որեւէ շաբաթ կամ առնվազն տասը օր, որ Եվրամիության դեսպանը չհայտնվեր մամուլում։ Հիմա կարո՞ղ եք հիշել, թե Եվրամիության դեսպանը վերջին անգամ լրատվամիջոցների հետ երբ է շփվել»։ Փաստորեն, երբեմնի թունդ արեւմտամետ Նիկոլ Փաշինյանը, որ ԵԱՏՄ կազմից դուրս գալու հարցով խորհրդարանում լսումներ էր կազմակերպում ու մշտապես «ռուսի լծից ազատվելու» մասին խոսում, իր պաշտոնավարման ժամանակ Արեւմուտքին ավելի պակաս ուշադրություն է դարձնում, անտեսում նրանց հետ շփումներն ու նախանշած միջոցառումները, քան իր իսկ բնորոշմամբ «ռուսահպատակ» նախկինները:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը