05 11 2021

Վրաստանը դեմ է, Ռուսաստանը՝ կողմ. «Ժողովուրդ»

Վրաստանը դեմ է, Ռուսաստանը՝ կողմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին։ Իհարկե, մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը այս ծրագրերը գործնական հարթության վերածելու համար»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այն համապատասխանում է բոլորի շահերին։ Նկատենք՝ այս գաղափարին առայժմ դեմ է արտահայտվում միայն Վրաստանը, սակայն Մոսկվան ու Անկարան վստահ են, որ Թբիլիսին ի վերջո կհամաձայնի դրան։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին եւս մեկ անգամ հստակ ներկայացրեց Վրաստանի դիրքորոշումը. «Վրաստանը ուներ քաղաքական կամք աշխատելու Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ անկախ Ռուսաստանից, սակայն Վրաստանում դեմ են այդ ձեւաչափին, եւ կարծում եմ` տարածաշրջանային ձեւաչափը՝ 3+3 տեսքը, երբեք չի կայանա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ