«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տեւական ժամանակ է, ինչ մեր համաքաղաքացիները դժգոհում են Երեւանի հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վատ աշխատանքից:
Բողոքող քաղաքացիների խոսքով՝ Երեւանում գործող երթուղիների մի մասին շատ երկար են սպասում կանգառում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել 10 համարի ավտոբուսից օգտվող քաղաքացիները: Նշված համարի տրանսպորտային միջոցին իրենք չափազանց երկար են սպասում կանգառներում՝ մոտ 30 րոպե:
Երբ քաղաքացիները պատճառների մասին հետաքրքրվել են վարորդներից, ստացել են կարճ պատասխան՝ վարորդ չկա. բոլորը կորոնավիրուսով հիվանդ են: Ապա դժգոհել են, որ երեւանյան հանրային տրանսպորտը լիարժեք չի ախտահանվում, ինչի պատճառով վարորդները հիվանդանում են: Ասել է թե՝ Երեւանի որոշ երթուղիներ վարորդի խիստ պակաս ունեն, ինչի պատճառով փաստի առաջ կանգնել է ուղեւորը:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը