13 10 2021

Իսկական տեռորի են անցել. երեք-չորս ոստիկաններով մտնում են գրասենյակներ ու տուգանում․ «Իրավունք»

Իսկական տեռորի են անցել. երեք-չորս ոստիկաններով մտնում են գրասենյակներ ու տուգանում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Չար լեզուներն ասուն են, որ իշխանությունը անցել է իսկական տեռորի: Ուրբաթ առավոտվանից տեսչական մարմինների աշխատակիցները, երեք-չորս ոստիկանների ուղեկցությամբ, մտնում են գրասենյակներ եւ ամենաաննշան առիթը օգտագործում՝ մարդկանց տուգանելու համար:

Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացին փաստում է, որ պահանջում են, որ մարդն իր իսկ աշխատասենյակում մենակ նստած դիմակ կրի, հակառակ պարագայում տուգանք` 30-40 հազար դրամ: Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացիները փաստում են, որ զուտ ոստիկանների ներկայությունը արդեն իսկ ավելորդ խուճապի առիթ է տալիս:

Մենք փորձեցինք Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկանալ, թե ինչ լիազորությունների շրջանակներում են ոստիկանները տեսչական մարմնի աշխատակիցների հետ այցելում գրասենյակներ: Սակայն ոստիկանները մեզ ուղորդեցին դեպի տեսչական մարմին՝ ասելով, որ նրանք կպատասխանեն: Կփորձենք այդ բացատրությունը ստանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ