24 09 2021

Ալեն Սիմոնյանը 20 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Մոսկվա. «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանը 20 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Մոսկվա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 3-6-ը նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։ Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը մոտ 20 հոգանոց պատվիրակության կազմում չի ընդգրկել որեւէ ընդդիմադիր պատգամավորի` միակուսակցական պատվիրակություն է մեկնում։

Պատվիրակության կազմում նրա մտերիմ երկու գործարարներն են` Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը: Մեկնելու են նաեւ Վլադիմիր Վարդանյանը, ով օրերս էր Մոսկվայում ընտրությունները դիտարկում, Անդրանիկ Քոչարյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը եւ աշխատակազմի ներկայացուցիչներ։

Թե ինչու ընդդիմադիրներ չեն ընդգրկվել, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց․ «Քանի որ սա պաշտոնական այց է` հրավիրված է ԱԺ նախագահը, պատվիրակության կազմն էլ ինքն է որոշել»: Ի դեպ, խոսնակը եւս պատվիրակության կազմում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ