16 09 2021

Ընտրություններից առաջ լավություն են անում. «Հրապարակ»

Ընտրություններից առաջ լավություն են անում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ընդմիջումից՝ ամառային արձակուրդներից հետո Վանաձորի ավագանին երեկ նիստ է հրավիրել, սակայն այն տապալվել է քվորումի բացակայության պատճառով։ 33 հոգանոց կազմից ներկայացել են ընդամենը երկուսը, անգամ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի թիմակիցները չեն եղել։

Պատճառը, ըստ «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի, ներկայացված օրակարգն է, որտեղ տասնյակ հարցեր են ընդգրկված՝ հողատարածքներ վաճառելու, նվիրատվություն կատարելու, աճուրդի դնելու, որոշ հողատարածքներ համայնքային սեփականություն դարձնելու վերաբերյալ։

Վանաձորի համայնքային ընտրություններից առաջ քաղաքապետը, հավանաբար, որոշել է լավություն անել մերձավորներին՝ մեկին հող նվիրել, մյուսին՝ էժան վաճառել, երրորդին՝ ձեւական աճուրդով հանձնել եւ այլն: «Բայց փաստը, որ իրենց ավագանու անդամները չէին ներկայացել նիստին, վկայում է այն մասին, որ իրենց ներսում էլ միանշանակ չեն ընդունել այդ ամենը, պարզ ասած՝ իրենք իրենց մեջ չեն բարիշել՝ ում տալ, ում չտալ»,- ասաց Մարուքյանը, ով առցանց է հետեւել նիստին։ Վանաձորի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի սկզբին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ