03 08 2021

«Նոր» կարգավիճակում՝ նոր այցեր․ «Փաստ»

«Նոր» կարգավիճակում՝ նոր այցեր․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ անվտանգության արտառոց ու աննախադեպ միջոցառումներով մեկնարկեց նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Նիստերին զուգահեռ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանը: Երեք տարում՝ արդեն երրորդ անգամ: Նախագահը նաև մի շարք այլ հրամանագրեր է ստորագրել՝ տարբեր պաշտոններում նշանակումներ կատարելու մասին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «նոր» կարգավիճակում Փաշինյանի առաջին այցը, ամենայն հավանականությամբ, կլինի Ռուսաստանի Դաշնություն: Չի բացառվում, որ դա կլինի նոր եռակողմ բանակցությունների մեկնարկը:Մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ աշնանը Նիկոլ Փաշինյանը մտադիր է իրականացնել յուրատեսակ «համաշխարհային տուրնե», սակայն այդ այցերի գերակշիռ մասի նպատակը պարզապես լինելու է հայկական Սփյուռքի կենտրոններ այցելելը և սփյուռքահայության հետ հանդիպումները։

Մեր տեղեկություններով, Փաշինյանը նախատեսում է բավականին լուրջ պատվիրակության ուղեկցությամբ իրականացնել այդ շրջագայությունը՝ այդ քայլով սփյուռքահայության վստահությունը իր նկատմամբ վերականգնելու հույսով:

Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ ներկայումս քննարկվում է ձևաչափը: Միևնույն ժամանակ, դիվկորպուսին հանձնարարված է գտնել ուղիներ՝ այդ այցերի ժամանակ տվյալ երկրների որևէ պաշտոնյայի հետ հանդիպում ապահովելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ