31 07 2021

2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը․ «Հրապարակ»

2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Վահագն Մելիքյանի փոխարեն երեկ նշանակվել է Բորիս Սահակյանը։ Մենք փնտրեցինք նրա կենսագրությունը եւ որեւէ այլ տեղեկատվություն, քան այն, որ նա Մոսկվայում ՀՀ դեսպանության դեսպանորդ է աշխատել՝ Վարդան Տողանյանի հետ, չգտանք։

Բայց պարզվեց՝ 2013 թվականի հունիսի 12-ին «Մեդիամաքսում» Արմեն Գրիգորյանը հոդված է հրապարակել՝ «Պատմություն օրինակելի հայ դիվանագետի մասին» վերտառությամբ, որտեղ նկարագրել է, թե ՆԱՏՕ-ի հրավերով գործուղումից վերադառնալիս ինչ խոչընդոտների են հանդիպել․ չվերթը հետաձգվել է, եւ իրենք՝ 14 հայերով, գիշերվա ժամը 1-ին զանգել են մեր հյուպատոսին՝ Բորիս Սահակյանին, ով եկել է եւ հարթել բոլոր հարցերը։

Ամենակարեւորը՝ սննդի վաուչերներ է ստացել «Ալ Իտալիա» ավիաընկերությունից, եւ նրանք նախաճաշել են, ապա տոմսերի հարցն է լուծել եւ պատվիրակությանը ճանապարհել Երեւան։ Արմեն Գրիգորյանը հոդվածն ավարտել է․ «Միանշանակ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման գործում մենք Բորիս Սահակյանի նման ավելի շատ դիվանագետների կարիք ունենք, որպեսզի մեր քաղաքացիների շահերն այլ երկրներում ցանկացած իրավիճակում պաշտպանված լինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ