22 06 2021

Փաշինյանն իր «պողպատե մանդատը» կիրառելու է հակառակորդների դեմ․ «Հրապարակ»

Փաշինյանն իր «պողպատե մանդատը» կիրառելու է հակառակորդների դեմ․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանն իր «պողպատե մանդատը» կիրառելու է հակառակորդների դեմ։ Եթե «թավիշի» ժամանակ էր երկրում իրավական «բեսպրեդել» տիրում, պարզ է, թե հիմա ինչ կամայականությունների ենք ականատես լինելու։ Արդեն իսկ․ հարգված բժշկին, ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին անհիմն ձերբակալեցին, դատարանը բաց թողեց, հիմա՝ իշխանությունների հավերժ սպասարկու Տիգրան Մուկուչյանի ԿԸՀ-ն պատգամավորության կարգավիճակ ունեցող անձին զրկել է անձեռնմխելիությունից, որ Փաշինյանի մեկ այլ սպասարկու՝ դատախազությունը, քրեական հետապնդումը շարունակի։

 

Կալանավորել են նաեւ «Մանախ» մականվամբ Արթուր Այվազյանին, որի մեղքն այն է, որ հունիսի 9-ի ուղիղ եթերում «անդրադառնալով ՀՀ եւ ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելու դեպքին՝ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի եւ այն անձանց հասցեին, ովքեր ընտրությունների ընթացքում կքվեարկեն ԺՊ-ի օգտին»։ Նրան մեղադրում են խուլիգանության համար, որի պատիժն ընդամենը տուգանք է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ