«Ինչի ասես, որ չեն դիմում այս օրերին քաղաքական ուժերը՝ իշխանության մնալու կամ իշխանության գալու համար։ Քաղաքական գործիչների այդ գերմարդկային ճիգերը միայն կարեկցանք են առաջացնում և զարմանք՝ ինչքա՜ն քաղցր բան է այս իշխանությունը, որ մարդիկ պատրաստ են ամեն ստորության, նենգության, ամենամերժելի քայլերի՝ միայն թե անհրաժեշտ քվեների քանակը ստանան և սողոսկեն խորհրդարան
Այս ընտրարշավին հետևելիս ակամայից հավատդ ես կորցնում մարդկության, նրա բարձր որակների, անկեղ մտադրությունների հանդեպ։ Հասկանում ես, որ չկան կարմիր գծեր, որոնք քաղաքական դաշտում արգելված է հատելը, հակառակը՝ հանուն ցանկալի քվեների, ամեն ինչ թույլատրելի է։ Մենք լուրեր ենք ստանում, որ իշխանությունն այս շրջանում տարբեր խորամանկություններ ու հնարքներ է մտածում՝ վերարտադրվելու համար:
Մարզերից մեկից, օրինակ, երեկ տեղեկություն ստացանք, որ վարչական ռեսուրսին հրահանգ է իջեցվել, որ Փաշինյանի կողմնակիցները հունիսի 20-ին քվեարկության գնան մինչև ժամը 12-ը: Դրանից հետո նիկոլականները, ըստ այդ աղբյուրի, սադրանքներ են կազմակերպելու՝ մեծ դեբոշներ, բախումներ, որի ընթացքում այնպիսի իրադարձություններ են լինելու, որ մարդիկ վախենան ու այլևս դուրս չգան տներից, չգնան ընտրատեղամասեր: «Այս տարբերակով, եթե մասնակցությունը ցածր լինի, Փաշինյանի հաղթանակն անվիճելի կլինի, և կստացվի, որ իր էլեկտորատը քվեարկեց, իսկ մյուսներին՝ չհասցրեց»,- ասում է վարչական աղբյուրը, որը դեմ է այս ստոր մեթոդներին և հանգստացնում է մեզ․
«Այս իշխանությունների ո՞ր ծրագիրն է իրականություն դարձել, որ սա դառնա՝ չեն կարողանա գլուխ բերել, մի վախեցեք»։ Չի բացառվում նաև, որ այս լուրերը տեղեկատվական «բադիկներ» են՝ Փաշինյանի մրցակիցների կողմից տարածվող»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը