««Սաղմոսերգու» ԺՊ Փաշինյանը վերջին օրերին կտրուկ փոխել է իր հռետորաբանությունը՝ վարդապետից վերածվելով կրոնական ագրեսիվ քարոզչի: Այս էլ որերորդ անգամ է նա պետական ռեսուրսների անխնա օգտագործմամբ՝ քարոզարշավը համալրում է «հոգևոր» քարոզչությամբ: Փաշինյանին հիմա էլ խանգարում է եկեղեցին, նա լուրջ մեղադրանքներ էր հնչեցնում եկեղեցու հասցեին, կարծես թե, երկրի ղեկավարը այլ մարդ է, իսկ ինքն էլ բողոքում էր եկեղեցուց՝ աոանց որևէ փաստերի եկեղեցուն տեղավորելով «էլիտաների» շարքերում:
Իսկ որ ավելի զավեշտալի էր, շահույթ չհետապնդող կառույցին՝ եկեղեցուն, մեղադրում կոռուպցիայի մեջ: Զարմանալի է, բայց վարչապետի պաշտոնակատարն անգամ փոքր պատկերացում չունի, թե ինչ է «կոռուպցիան» և որտեղ կարելի է կիրառել այդ հասկացությունը:
Իրեն բարոյապես անթերի ներկայացնող Փաշինյան Նիկոլը, ով ՔՊ֊ից և նրա արբանյակներից բացի, բոլորին համարում է ծախվածներ ու թալանչիներ, հավանաբար մոռանում է, որ երեք տարի անհոգ փարթիներով էր զբաղված, մինչև որ Հայաստանի գլխին բերեց իրական աղետ ու ողբերգություն, որի հետևանքների պատճառով դեռ անհայտ է մեր վաղվա օրը, իսկ հիմա վերջինս արդեն քրիստոնեական արժեքներ է քարոզում: Այսպես, Փաշինյանի հոգևոր պոռթկումներն իսկական խրախճանք են դարձել աղանդավորների համար: Դեռ մի կողմ ենք թողնում այն, որ աղանդների հետևորդները իրար հերթ չտալով, տարածում և հիանում են «նոր մարգարեով» ու «Աստծուց ուղարկված գուրուով», այս մրցավազքին մասնակցում է անգամ «Ռեմա» ավետարանական եկեղեցու քարոզիչ Սամվել Հովսեփյանը, ով անխնա տարածում է հայ եկեղեցու դեմ երկրի ղեկավարի անպարկեշտ կոչերը:
Ի դեպ, հիշեցնենք նաև, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 15-րդ համարի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, նույնպես «Ռեմա» ավետարանական եկեղեցու քարոզիչ է: Այո, խոսքը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսնու մասին է: Երևի սույն աղանդը նաև իր հավաքների ժամանակ խնդրում է իր հետևորդներէն Փաշինյանին ձեռքներից բաց չթողել, որովհետև եկել է «մարգարեն», ով իրենց կարող է առաջնորդել աղանդավորների ավետյաց երկիր:
Հավելենք նաև, որ հոգևոր ելույթներ ունեցող և զուգահեռ եկեղեցականների դեմ մոլի պայքարող Նիկոլ Փաշինյանն իրեն ամբողջովին շրջապատել է մի շարք աղանդավորներով: Այդ շարքում է ոչ միայն ՔՊ նախընտրական ցուցակի 15-րդ համարը, այլ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աննա Հակոբյանը, որի ամուսինը՝ Հակոբ Թումասյանը, Հոլանդիայում աղանդավորական հովիվ է: Իսկ թե ինչու են նրանք Հոլանդիայից տեղափոխվել Հայաստան, բավական ուշագրավ շշուկներ են պտտվում, ինչին մենք դեռ կանդրադառնանք»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը