12 06 2021

Փաշինյանն այսօր ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիներից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա քարոզարշավ կանի․ «Ժողովուրդ»

Փաշինյանն այսօր ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիներից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա քարոզարշավ կանի․ «Ժողովուրդ»

«Այսօր լրանում է մեկ ամիսը, ինչ ադրբեջանական զորքերը երեք ուղղությունից ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և հեռանալու մտադրություն ամենևին չունեն։ Եվ այս իրավիճակին զուգահեռ՝ այսօր այդ մարզերից մեկը՝ Գեղարքունիք է այցելելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, սակայն ոչ թե հարցին լուծում տալու, կամ մարզի բնակիչներին որևէ խոստում տալու համար, այլ նախընտրական քարոզչության։

 

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին ամենևին չի հուզում, որ մի քանի կիլոմետր այն կողմ ադրբեջանցիները ՀՀ տարածքում են, հայ զինվորների են ծեծում և գերի վերցնում. նրանց համար քարոզարշավն ավելի կարևոր է։ Սակայն այս իրավիճակում Փաշինյանը պետք է մարզ այցելեր և բնակիչներին հանդիպեր ընդամենը մեկ բանի համար՝ հստակ ասելու, թե ի վերջո երբ է ադրբեջանական զորքը հեռանալու ՀՀ տարածքից, երբ են վերադարձվելու գերիները և այլն, սակայն այսօր նման իրավիճակի դժվար թե ականատես լինենք։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին վեց զինծառայող գերեվարվել էին Վարդենիսի տարածաշրջանի Կութ գյուղի հատվածից։ Դրանից երկու օր առաջ պայմանագրային զինծառայող էր սպանվել ադրբեջանական կրակահերթերից Վերին Շորժայի հատվածում։ Տասնյակ անասուններ են անհետանում հայկական գյուղերից, շաբաթ օրը կես ժամ շարունակ կրակել էին Կութ գյուղի հովվի ուղղությամբ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ