«Իշխանական թիմում կարծում են, որ ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է լինելու։ Ո՛չ իրենց՝ «Քաղպայմանագրին» է հաջողվելու 50+1 հավաքել, ո՛չ էլ խորհրդարան անցած մյուս ուժերն են կարողանալու հաղթել և կոալիցիոն կառավարություն ձևավորել։
Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ կոալիցիա կազմելու համար վեց օր է նախատեսված։ Եթե ընտրություններից հետո 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի առավելագույնը 3 ուժերի միջև կոալիցիա կազմել, որը կունենա տեղերի 54 տոկոսը, ապա տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը:
Ընտրության երկրորդ փուլին մասնակցում են այն երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Այսինքն՝ առաջին երկու տեղերը զբաղեցրած երկու ուժի անունն է գրվելու քվեաթերթիկում։ Իսկ ով այդ ընտրություններին ամենաշատ քվեն ստանա, նրա ձայներն ավտոմատ ավելացվում են այնքան, որ խորհրդարանում կայուն մեծամասնություն՝ 54 տոկոս ձայն ունենա»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը