«Իշխող խմբակցությունն այլևս իրավիճակը չի կարող իր բուռը հավաքել։ ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանի թեկնածությունը։ Ասել է թե՝ Գագիկ Ջհանգիրյանը Հովսեփ Բեդևյանին հանդիպել է, ստացել ԲԴԽ-ին անհրաժեշտ «հավատարմության երդումը» և ԱԺ է ուղարկել թեկնածությունը։
«Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ օրերս դատավորի թեկնածուին է հանդիպել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և հուսադրող բաներ չի ասել։ Ասել է, որ «Իմ քայլը» խմբակցությունում առաջվա նման միատարր վիճակ չէ, հազիվ 67-68 պատգամավոր հավաքվի։ Կեսը նեղացած են խմբակցությունից, չեն քվեարկի, կեսը չի գալիս ԱԺ։ Մի խոսքով, անհրաժեշտ 79-80 ձայներ ապահովելը ընտրության համար իշխող խմբակցությունը չի կարող։
Հիշեցնենք՝ երեկ «Իմ քայլը» չկարողացավ անցկացնել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը, որը նույն խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կինն է»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը