«Տնտեսության զարգացման մասին խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք զարգացում այդպես էլ չենք տեսնում: Մասնավորապես, պաշտոնական տվյալները վկայում են, որ Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե համարժեք է 2018 թ. մակարդակին: 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 2018 թ. 4 հազար 188 դոլար էր, 2020թ. դարձել է 4 հազար 269 դոլար, այսինքն՝ ավելացել է ընդամենը 1,9 տոկոսով։
Մեր տնտեսությունը դեռ 2018 թ. մակարդակին է, և բոլոր վիճակագրական տվյալները վկայում են այդ մասին: Անցած տարվա առաջին 4 ամիսների 8,6 տոկոս նվազումից հետո այս տարվա 4 ամիսներին պաշտոնական վիճակագրությունը ներքին առևտրի 4,8 տոկոս աճ է գրանցել: Այդ ընթացքում գնաճը կազմել է 5,4 տոկոս: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցած տարվա 4 ամիսներին տնտեսական ակտիվության անկումն ավելի մեծ էր։ Անցած տարվա 2,7 տոկոսով անկման փոխարեն՝ այս տարի 2,6 տոկոսով աճ է արձանագրվել, իսկ արդյունաբերության աճը, 4 ամիսների տվյալներով, 1 տոկոսից ցածր է:
Իսկ երբ ապրիլի ցուցանիշները համեմատում ենք նախորդ ամսվա հետ, տնտեսության զարգացումների պատկերը շատ ավելի համեստ է դառնում։ Մարտի նկատմամբ ապրիլին ունեցել ենք տնտեսական ակտիվության ընդամենը 3,2 տոկոս աճ: Այսինքն՝ իշխանությունները փորձում են ամեն կերպ դրականը ցույց տալ, բայց վիճակագրությունն ամենևին նրանց կողմից չէ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը