18 05 2021

Հայաստանում 16 բնակավայր բնակեցված չէ. «Փաստ»

Հայաստանում 16 բնակավայր բնակեցված չէ. «Փաստ»

«Տարիներ շարունակ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը գյուղական բնակավայրերի դատարկվելն է եղել: Բոլոր իշխանություններն էլ խոսել են տարածքային համաչափ զարգացման մասին, սակայն փաստն այն է, որ Հայաստանում այսօր կան նույնիսկ այնպիսի բնակավայրեր, որոնք բնակիչ չունեն:

«Փաստ» թերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ճշտելու, թե մեր երկրում քանի բնակավայր ունի մինչև 100 բնակիչ, և քանի բնակավայր ընդհանրապես բնակեցված չէ: Նախարարությունից պատասխանել են, որ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերում մինչև 100 բնակիչ ունեցող համայնքներ չկան: «Արագածոտնում 100 անձից պակաս բնակչություն ունեն Վերին Սասունիկ, Դպրեվանք և Ծաղկասար համայնքները, Լոռու մարզում՝ Հալավար և Քարաբերդ համայնքները: Բնակեցված չեն Լոռու մարզում՝ երկու, Շիրակի մարզում՝ երեք, Սյունիքի մարզում՝ 11 բնակավայր: Նշենք, որ այդ բնակավայրերը գտնվում են խոշորացված համայնքներում»,- նշված է նախարարության պատասխանում: Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ բնակավայրերը ենթակառուցվածքներով ապահովելու, դրանք վերաբնակեցնելու ուղղությամբ:

«Մարզերում համայնքների սոցիալտնտեսական տարբեր ծրագրեր են իրականացվում՝ պետության, միջազգային և տեղական կազմակերպությունների միջոցներով: Մասնավորապես՝ նպաստավոր պայմաններ են ստեղծվում սակավ բնակեցված կամ լքված համայնքների վերաբնակեցմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր իրականացնելու համար», -պատասխանել են ՏԿԵ նախարարությունից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ