Սույն թվականի հունվարի 16-ին ժամը 18:00-ից Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Ասկերանի շրջանի վարչակազմը:
«Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով ոստիկանության Ասկերանի շրջբաժնի կողմից սահմանված վայրերում տեղադրվել են երեք անցակետեր, քաղաքացիներին անվճար կտրամադրվեն բժշկական դիմակներ: Հորդորում ենք պահպանել կարգապահության կանոնները, հետևել մասնագետների ցուցումներին` համաճարակի նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը օր առաջ հաղթահարելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը