««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտոնատար անձանց վերաբերող դատական գործերը դոփում են տեղում: Մենք տեղեկացանք, որ շատ գործեր արդեն գտնվում են դատարանում, սակայն նիստեր չեն արվում, հետևաբար վճիռներ ևս չեն կայացվում: Խոսքը վերաբերում է կոնկրետ դատարան մտած գործերին: Օրինակ՝ այդպիսի գործերից է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբոր՝ Արշալույսի գյուղապետին վերաբերող քրեական գործը, որը ևս արդեն դատարանում է, սակայն դոփում է տեղում: Ամեն դեպքում, սա գործերից միայն մեկն է:
Բացի այս, արդեն մեկ տարի է՝ դատարանում է գտնվում ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի գործը, սակայն դատական գործերն անհիմն հետաձգվում են այս կամ այն պատճառաբանությամբ: Մենք տեղեկացանք, որ այս հանգամանքը ևս պայմանավորված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, և իշխանությունները ցանկանում են այս հանգամանքը մահակ պահել իրենց ձեռքին հետագայում այն օգտագործելու նպատակով, եթե, օրինակ, տվյալ պաշտոնատար անձինք՝ ոչ իշխանության ճամբարից, ցանկանան որևէ դերակատարում ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը