Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունիսի 1-ին կամ դրանից հետո պաշտոն ստանձնած և պաշտոնը դադարեցրած հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների՝ պաշտոնի ստանձնման և պաշտոնի դադարեցման հայտարարագրերի ներկայացման գործընթացը վերսկսվել է:
Ի թիվս այլ տեղեկությունների, օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներկայումս հայտարարագրման ենթակա են նաև՝
1) հաշվետու ժամանակահատվածում կատարված և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ծախսերը, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է 3 միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը (ծախսերը հայտարարագրվում են միայն պաշտոնեական պարտականությունների դադարեցման և տարեկան հայտարարագրերում),
3) այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն։
Հայտարարատուներին առաջարկում ենք 30-օրյա ժամկետում ներկայացնել օրենքով սահմանված համապատասխան հայտարարագրերը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մինչև 2021 թվականի մայիսի 31-ը պաշտոնը ստանձնած կամ դադարեցրած պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև 2020 թվականի տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց համապատասխան հայտարարագրերի ձևանմուշները չեն փոխվել և մշտապես հասանելի են համակարգում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը