«Թուրքիայում ԱՄՆ նախագահի հայտարարությունն անսպասելի չէր, քանի որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները, իսկ ապրիլի 24-ից մի քանի օր առաջ ամերիկյան «F-35» ծրագրից դուրս թողնելը ցուցիչ էին, որ զարգացումները դրան են տանելու։ Պաշտոնական Անկարան թեև իր վրդովմունքն արտահայտեց, սակայն իրադարձությունների նման զարգացումը կարծես թե «լուրջ աղետ» չեն համարում։ Մյուս կողմից՝ թուրքական վախերի մասին է այդ երկրի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի այն դիտարկումը, թե «Հայաստանն ու հայկական սփյուռքը տարված են Մեծ Հայքի երազանքով»։
Միանշանակ Թուրքիայի ժխտողականությունը պայմանավորված է ոչ այնքան այս կամ այն երկրի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործմամբ, որքան դրա հետևանքով պահանջատիրության հարցի բարձրացմամբ։ Հայոց ցեղասպանության գինը միայն մարդկային, մշակութային, տնտեսական և բարոյական վնասի փոխհատուցումը չէ, այլ պատմական արդարության վերականգնումը, այսինքն՝ հայրենազրկման հետևանքների վերացումը։ Միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի մեղմել 1915 թվականի արյունոտ էջը թե՛ մեզ, թե՛ Թուրքիայի և թե՛ միջազգային հանրության համար...»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը