«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 13-ին թեեւ Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն ՍԴ անդամ Երվանդ Խունդկարյանը հատուկ կարծիք է գրել եւ ուղարկել է ԱԺ, որտեղ իր անհամաձայնությունն է հայտնել՝ նշելով, որ հարցը գտնվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի տիրույթում, որը պիտի որոշեր՝ պատգամավորը թո՞ւյլ է տվել էթիկայի խախտում, թե՞ ոչ։
Միայն դրանից հետո կարելի էր զրկել նրան հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Խունդկարյանը գտել է, որ Զոհրաբյանի վերաբերյալ ԱԺ որոշումը պետք է ճանաչվի հակասահմանադրական:
Հիշեցնենք․ դեկտեմբերին «Իմ քայլը» խմբակցությունը զրկեց Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից, քանի որ իր ֆեյսբուքյան գրառմամբ ժողովրդի հասցեին գործածել էր «ժեխ» բառը։ Հետո ԲՀԿ-ն դիմել էր ՍԴ՝ վիճարկելով ԱԺ մեծամասնության որոշումը:
Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ կդիմի ՄԻԵԴ, որպեսզի ապացուցի ինքը ճիշտ էր, իսկ Նիկոլը սխալվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը