«Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը։ Նա 2019 թվականի փետրվարի 6-ին է մարզպետ նշանակվել և սրբորեն ծառայել է իրեն նշանակողին և իշխանական թիմին, ուստի ազատելու որևէ պատճառ, իրենց տեսանկյունից, չկա։
Մենք տեղեկացանք, որ Չոբանյանին ոչ թե պաշտոնաթող են անում, այլ պաշտոնն են բարձրացնում՝ տեղափոխում են Երևան։ Նա նշանակվելու է բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար՝ երեկ հրաժարական տված Հակոբ Արշակյանի փոխարեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը