««Լուսավոր Հայաստանի» համար արտահերթ ընտրությունների նախաշեմին Ընտրական օրենսգիրքը փոխելն անընդունելի է, հատկապես, որ արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և մանրամասնեց.
- Այս ամենից հետո փոխել խաղի կանոնները, նշանակում է խախտել պայմանավորվածությունը: Ըստ այդմ՝ մեր խմբակցությունում կան մարդիկ, որոնք այս հարցում կտրական են տրամադրված, ինչը կարող է բերել նաև մեր կողմից պայմանավորվածության խախտման:
Ի՞նչ է նշանակում, որ եթե վարչապետը հրաժարական տա, և ԱԺ-ն չընտրի վարչապետ, այստեղ պետք է անպայման ընդդիմության համար ձայնը, բայց երբ Ընտրական օրենսգիրք են փոխում, ընդդիմությունը ոչի՞նչ է, իրենք կբերեն ու կփոխե՞ն: Մեզ հետ Ընտրական օրենսգիրքը չի քննարկվել, և մենք ենթադրել ենք, որ գործող օրենսգրքի կանոններով ենք գնալու ընտրությունների: Հիմա Ընտրական օրենսգիրք փոխելը հղի է բազմաթիվ հետևանքներով և առաջին հերթին՝ հարցականի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը