19 03 2021

Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցը Փաշինյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր․ «Հրապարակ»

Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցը Փաշինյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր։ Նա խախտել է բոլոր կարմիր գծերը, անգամ ԱԱԾ է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի մոտ, որ ճնշեն, և նա չկասեցնի ԳՇ պետի ազատման հրամանը։ Բայց դատավորը որոշումը կայացրեց։ Այդ մասին վարչապետին զեկուցել են նախօրեի ուշ երեկոյան։

Նա այնքան է վրդովվել, որ կորցրել է ինքնատիրապետումը, նստել է իրեն սպասարկող մեքենան և կարգադրել քշել։ Վարչապետի շքախումբը կեսգիշերն անց՝ 1։30-ի սահմաններում սկսել է պտտվել Մաշտոցի պողոտայով՝ վեր ու վար։ Առավոտյան նրա աշխատակազմը խայտառակ հայտարարություն տարածեց, որ չեն կատարելու դատարանի որոշումը, իսկ «ուսապարկերը» սկսեցին դատապարտել դատավորին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ