12 03 2021

Օնիկ Գասպարյանը վստահեցրել է, թե իրեն հաջողվել է Փաշինյանին համոզել գնալ արտահերթ ընտրությունների․ «Հրապարակ»

Օնիկ Գասպարյանը վստահեցրել է, թե իրեն հաջողվել է Փաշինյանին համոզել գնալ արտահերթ ընտրությունների․ «Հրապարակ»

«Մինչ ԳՇ պետի պաշտոնից հեռանալը Օնիկ Գասպարյանը բազում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ է ունեցել քաղաքական-հասարակական տարբեր գործիչների հետ, գրեթե բոլորին վստահեցրել է, որ չի հեռանալու և հասնելու է այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, և նշանակվի արտահերթ ընտրությունների օրը։ Ասել է, որ, ԳՇ իրավաբանների հաշվարկով, առնվազն 3-4 ամիս կարող էր, օրենսդրությունն իր օգտին մեկնաբանելով, մնալ շտաբում։

Ավելին՝ Գասպարյանը հանդիպումներից մեկի ժամանակ վստահեցրել է, թե իրեն հաջողվել է Նիկոլ Փաշինյանին համոզել գնալ արտահերթ ընտրությունների, բայց թե որ ֆորմատով՝ իր վարչապետությա՞մբ, թե՞ առանց իրեն, չի ասել։ Գասպարյանի անսպասելի նահանջը նրա հետ շփված անձանց մոտ կասկածներ է առաջացրել, որ Փաշինյանը նրան հրաժարականի հստակ խոստում է տվել, այդ պատճառով էլ Գասպարյանը հրաժարվել է իրավիճակը սրելուց և վերջին ուղերձը հրապարակել։ Պարզապես տարակուսում են՝ մի՞թե Գասպարյանն այնքան միամիտ է, որ հավատում է Փաշինյանի խոստումներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ