06 03 2021

«Կիսա»-ների պերճանքն ու թշվառությունը․ «Փաստ»

«Կիսա»-ների պերճանքն ու թշվառությունը․ «Փաստ»

«Այսպիսով, հարցը՝ Նիկոլ Փաշինյանին ինչպե՞ս է հաջողվել քաղաքական 0-ական IQ-ով այսքան միանման մարդկանց հավաքել մի «կտուրի» տակ։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ պետք է առնվազն հրաշագործ լինես, որ նման ոսկերչական ճշգրտության գործ անես։ Բայց ոչ, կախարդ լինելու մեջ չէ գաղտնիքը։ Այն ավելի պարզ է։ Կարծում եմ՝ դա մոտավորապես հետևյալ կերպ է եղել։ Ասենք, «բեսեդկայում» նստած են եղել, Նիկոլն առաջարկել է նախընտրական ցուցակում ներառել իր որևէ հարազատի կամ մտերիմի, Աննան էլ, թե՝ բա «իմ ախպերն ինչով է պակաս»: Նիկոլն էլ՝ հարց չկա։ Հետո ելույթով հանդես է եկել մերձակա մի քայլող և առաջարկել ցուցակում ներառել իր որևէ կուրսեցու։ Նիկոլն էլի՝ հարց չկա։ Հետո սկսել են չափել քայլերի քանակը: Հետո գալիս են «սորոսականները»: Գուցե՝ ոչ հետո, բայց դա էական չէ...

 

Ու այդպես լրացրել են ցուցակը: Միայն այդպես էլ հասկանալի չէ, թե ո՞վ է առաջարկել Հովիկ Աղազարյանին։ Իսկ եթե քաղաքական բառամթերքով խոսենք, ապա իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր շուրջն է հավաքել կիսապատգամավորներ, կիսանախարարներ, կիսամարզպետներ և այլն։ Առիթ եղել է ասելու, հիմա էլ կրկնեմ՝ Նիկոլը դա արել է հատուկ, մտածված, որովհետև այս կիսապաշտոնյաները ի վիճակի չեն անելու այլ բան, քան հլուհնազանդ հրահանգներ կատարելը։ Մյուս կողմից էլ՝ Նիկոլն ավելի լավերին չէր կարող գտնել, քանի որ ինքն էլ է միշտ եղել կիսա...։ Նա կիսաուսանող է եղել, կիսալրագրող, կիսախմբագիր, կիսապատգամավոր։

Իսկ որպես վարչապետ նա ընդհանրապես գոյություն չունի։ Եվ այս կիսամարդիկ ռեկորդային կարճ ժամանակահատվածում Հայաստանը դարձրին հակապետություն։ Նրանք ամեն օր ապացուցում են, թե ինչպիսին չպետք է լինի պետությունը և իշխանությունը։ Իսկ Նիկոլն իր ողջ պերճանքով և թշվառությամբ ցույց է տալիս, թե ինչպիսին չպիտի լինի երկրի ղեկավարը։ Ինչևէ... ԱԺ-ում և առհասարակ պետական-հանրային կյանքում տեղի ունեցող գործընթացները վաղուց անցել են քաղաքական վամպիրների վակխանալիայի թույլատրելի սահմանները։ Հիմա գնում է հետհաշվարկը՝ կա՛մ դու թուլանում ու սկսում ես այլևս հաճույք ստանալ վամպիրից, որն ամեն օր ինչ-որ չափաբաժնով արյուն է խմում քեզանից, կա՛մ անում ես այն, ինչ կաներ նորմալ պետությանը բնորոշ գիտակից քաղաքացին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ