Հավաստիացնում եմ, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ մի առնչություն չեմ ունեցել, իմ առաջնային խնդիրը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, թե նրա անունը կապվում է կոռուպցիոն երևույթների հետ:
Նա նշեց, որ իրեն առաջին հերթին հետաքրքիր է իր գործառույթները պատշաճ կատարելը:
Հարցին՝ ինչի՞ց էր դժգոհ Նիկոլ Փաշինյանը, որ ազատեց Արգիշտի Քյարամյանին և երբ իրեն նշանակել է, չի՞ ասել, ի՞նչն էր խնդիրը, որ այդ խնդիրներն էլ ինքը չկրկնի, Պողոսյանն ասաց. «Յուրաքանչյուր պետական ծառայողի պաշտոնը երբևիցե հավերժ չէ, մի օր աշխատանքի ենք, պաշտոնավարում ենք և մի օր պետք է պատրաստ լինենք լքել այդ պաշտոնը: Ես պատրաստ եմ ծառայել երկրին, այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը երկիրը, պետությունը և երկրի ղեկավարությունն ունի»,- շեշտեց նա՝ չբացառելով, որ մի օր էլ իրեն կարող են SMS-ով ազատել պաշտոնից:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը