28 11 2024

ԲԴԽ նախագահ չի ընտրվել

ԲԴԽ նախագահ չի ընտրվել

Այսօր, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր  ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ, և ԲԴԽ նախագահի լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ  իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Կարեն Անդրեասյանը հայտնել էր. «Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ