Խորհրդարանական մեծամասնությունը երեկ տապալեց վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրությունը: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Սյունիքի մարզի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, պատգամավորները պետք է ընտրություն կատարեին մյուս երկու թեկնածուների միջեւ: Սակայն անցած երկու օրերին իմքայլականները քննարկեցին ոչ թե թեկնածուներին, այլ՝ Աժ-ում նրանց ներկայացրած ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցը: Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ չեն ընտրելու ներկայացված թեկնածուներից ոչ մեկին:
«Այս քայլով «Իմ քայլը» խմբակցությունը դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների նկատմամբ, որոնց մեծագույն ակնածանքով ենք վերաբերվում, այլ որպես վերաբերմունք ԲԴԽ նախագահի գործունեության եւ հայտարարությունների վերաբերյալ»,- ասաց նա: Ընտրությանը իշխող խմբակցությունը չմասնակցեց Առնվազն ծիծաղելի է, երբ դատական իշխանությունը բարեփոխելուց, դատարանների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելուց, դատական անկախությունից խոսող իշխանությունը ԲԴԽ նախագահի «ինադու» չի համալրում վճռաբեկ դատարանի կազմը: Այս իշխանությունների կողմից պետական ինստիտուտները կազմաքանդելու աղետալի գործելաոճը նորանոր դրսեւորումևեր է ստանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը