18 02 2021

Օրենքի խախտումով արված ուսումնասիրությունն ավարտվել է. «Ժողովուրդ»

Օրենքի խախտումով արված ուսումնասիրությունն ավարտվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը վերջապես ներկայացրել է իր աշխատանքների վերաբերյալ զեկույց:

 

Նախ՝ ընդգծենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 10-ին գրել էր, որ այս հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել էր, սակայն այդպես էլ եզրակացություն չէր ներկայացվել, ինչը «ԱԺ կանոնակարգ» օրենքի խախտում է: Ավելին՝ 2020 թվականին հանձնաժողովը նիստ էր գումարել ընդամենը մեկ անգամ, իսկ 2019-ին էլ՝ 5 անգամ: Եվ, ահա, զեկույցը վերջապես ներկայացվել է:

 

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է այն, որը կազմված է 31 էջից, որում ներկայացված են կատարված աշխատանքները եւ հանձնաժողովի կողմից եւս 12 առաջարկ: Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի ղեկավարած հանձնաժողովն աշխատանքների ոչ արդյունավետությունը փորձում է ներկայացնել ուրիշի մեղքի տեսքով:

Օրինակ՝ նրանք եզրակացության մեջ նշում են, թե դժվարություններ են ունեցել ԾԻԳ-երի աշխատանքն ուսումնասիրելու հարցում, քանի որ փաստաթղթերը ուշ են տրամադրվել: Իսկ առավել շատ խնդիրներ հանձնաժողովը հայտնաբերել է շինարարական մրցույթներում:

Տեսնենք` արձանագրված խնդիրները իշխանություններն ինչպես կլուծեն: 

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ