16 02 2021

Ադրբեջանցիները հիմա էլ անցել են հոգեբանական պատերազմի․ ԼՀԿ պատգամավոր․ «Իրավունք»

Ադրբեջանցիները հիմա էլ անցել են հոգեբանական պատերազմի․ ԼՀԿ  պատգամավոր․ «Իրավունք»

«Համացանցում՝ երեկ հրապարակված տեսանյութից պարզ դարձավ, որ ադր­բեջանցի զինծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ պարբերաբար կրակոցներ են արձակում՝ տարբեր տրամաչափի զինատեսակնե­րից: Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցու­թյան պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն ասաց, որ երկու օր առաջ է վե­րադարձել Սյունիքից և փաստեց, որ այսօր ոչ միայն Սյունիքի, այլև ողջ Հա­յաստանի բնակչության անվտանգության խնդիրը լուծված չէ:

 

Այս հարցերը մենք միշտ բարձրաձայ­նում ենք, սակայն կառավարությունը սիրուն ձևով խուսանավում է: Եթե Սյու­նիքում անվտանգության խնդի­րը լուծված չէ, ինչքան ուզում են՝ թող բնակելի տներ կառու­ցեն, այսօր գլխավոր խնդիրը մնում է անվտանգության հար­ցը: Ադրբեջանցիները հիմա էլ անցել են հոգեբանական պա­տերազմի, Սյունիքում դեպի Կապան գնացող ճանապարհին կա ցուցանակ՝ «Բարի գալուստ Ադրբեջան», սա ի՞նչ է, եթե ոչ հոգեբանական բռնության փորձի օրինակ: ՀՀ իշխանությունը նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց պետք է առնվազն երաշխավորություն վերցներ Ադրբեջանից, որ առաջիկա 5-10 տարի­ների ընթացքում ռազմական որևէ գոր­ծողություն չէր իրականացնելու: Մինչ­դեռ այսօր սահմանները, ադրբեջանա­կան դիրքերը շատ են մոտեցել մեր հա­մայնքներին՝ Ներքին Խնձորեսկում, Սիսիանում, Կապանում: Մի առի­թով ասել եմ, որ պարսատիկով անգամ կարող են կրակել: Մենք Սյունիքում ունեցանք ոչ­խարների պատմությունը, հի­մա էլ սկսվելու է խոշոր եղջե­րավորների հետ կապված պատմություն:

Հովիվները սահմանները հստակ չգիտեն, մենք, ցավոք, գերեվարման նոր դեպքեր կարող ենք ունե­նալ: Նախորդ տարի, երբ դիր­քերն այսքան մոտ չէին, Նախիջևանից Ներքին Խնձորեսկի բնակչին գերեվարել էին: Այս խնդիրները կան, և հիմա, ցա­վոք, Սյունիքից որևէ լավ բան չեմ կա­րող ասել: Եթե վաղը որևէ սրացում լինի Սյունիքում, ներկայիս ճանապարհները շատ վտանգավոր են դառնալու, հետևաբար պետք է լինեն այլընտրանքային ճանապարհներ, չնայած դրանով խնդիր­ները չեն լուծվի և անվտանգության հետ կապված խնդիրները կշարունակեն մնալ չլուծված»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ