15 04 2023

Ադրբեջանցուն վնասազերծած երտասարդները հարցաքննվել են ԱԱԾ-ում

Ադրբեջանցուն վնասազերծած երտասարդները հարցաքննվել են ԱԱԾ-ում

Սյունիքի մարզի Աճանան գյուղի մոտ ադրբեջանցի զինծառայողին վնասազերծած երիտասադներին՝ Գոռ Օհանջանյանին եւ Լեւոն Հայրապետյանին նախօրեին հրավիրել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Օհանջանյանը:

Նա նշեց, որ իրենց դեպքի մանրամասներն են հարցրել, իրենք էլ պատմել են այն, ինչ լրատվամիջոցներին են հայտնել:

Նա նշեց, որ ադրբեջանցուց առգրաված հեռախոսը տեսել են ԱԱԾ-ում եւ նորից պնդեց, որ այն պատկանում է սպանված 57-ամյա պահնորդին:

Նշենք, որ ԱԱԾ-ն մինչեւ հիմա դեռ չի հայտնել քրեական վարույթ հարուցելու մասին: 
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում  հասյտարարել է, որ Հայաստանի տարածք  մտած երկրորդ ադրբեջանցին կասկածվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար: 

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը նույնպես ասել է, որ ադրբեջանցին է սպանել  ԶՊՄԿ 57-ամյա պահնորդին: 

Հիշեցնենք, որ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջեւանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Առաջին ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնքում: Նրան վնասազերծել են տեղացիները: Բնունիս եւ Աշոտավան համայնքները բավական հեռու են ադրբեջանական դիրքերից՝ մոտ 20 կմ հեռավորությամբ:

Երկրորդ ադրբեջանցուն կրկին հայտնաբերել են քաղաքացիները: Նրան ճանապարհին նկատել եւ վնասազերծել են Աճանան գյուղի երեք երիտասարդները: Ըստ նրանց պատմելու՝ ադրբեջանցու ձեռքին եղել է սպանված պահնորդի հեռախոսը:

Հատկանշական է, որ խորհրդարանում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ըստ իրենց ունեցած տվյալների, երկրորդ զինվորը սահմանը հատելուց շատ չանցած հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է եւ ուզում է վերադառնալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ