16 02 2021

Փետրվարի 13-ին տեղի ունե­ցած երկրաշարժի 100 հետցնցում է գրանցվել․ «Ժողովուրդ»

Փետրվարի 13-ին տեղի ունե­ցած երկրաշարժի 100 հետցնցում է գրանցվել․ «Ժողովուրդ»

«Վերջին 10 օրում Հայաստանում սեյսմիկ ակտիվությունը մարել է: Հայաստանի Հանրապետության ար­տակարգ իրավիճակների նախարա­րության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդական Հրաչյա Պետրոսյանի խոսքով՝ փետրվարի 13-ին տեղի ունե­ցած երկրաշարժի 100 հետցնցում է գրանցվել, բոլորն էլ թույլ էին: Մաս­նագետի խոսքով՝ հարևան երկրներում նույնպես ցնցումներ են եղել: Եղանակը կապ չունի, երկրաշարժը տարածաշրջանում սեյսմիկ ռեժիմի ակտիվության հետևանք է:

 

Հայաստանի Հանրապետության ար­տակարգ իրավիճակների փոխնախա­րար Արմեն Փամբուխչյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է իր այն հայտա­րարության մասին, թե երկրաշարժը վե­րահսկվում է: Մենք փոխնախարարից փորձել ենք պարզել, թե ինչ քայլեր են իրականացնում հանրության շրջանում խուճապային տրամադրվածությունը հանդարտեցնելու, երկրաշարժի դեպ­քում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

-Պարո՛ն Փամբուխչյան, նախօրեին ամբողջ Հայաստանում երկրաշարժ տեղի ունեցավ, և հիմա էլ հանրության շրջանում խուճապային տրամադրու­թյուններ են: Դուք նման հայտարարու­թյամբ հանդես եկաք, որ վերահսկելի է իրավիճակն այս պահին: Բոլորի հա­մար անհասկանալի է, քանի որ տեղե­կություններ կան, որ երկրաշարժն անվերահսկելի երևույթ է: Ինչո՞ւ նման հայտարարություն արեցիք:

 

-Նման հայտարարությունն ուներ հիմք, որովհետև մեր սեյսմիկ ծառայու­թյան մոնիթորինգային մի քանի համե­մատականներ իրար հետ համադրելով՝ ցույց է տալիս, որ տվյալ օջախում, որտեղ եղել էր երկրաշարժը, այդտեղի ընդերքի վերլուծությունը ցույց էր տալիս, որ գնում է դեպի մարման: Այսինքն՝ այդ վերահսկելի բառը ուղղված է եղել դրան, որ գնում է դեպի մարման, այսինքն՝ տվյալ պահին անհանգստանալու ոչինչ չկա: Մենք այդ օրը մի քանի հայտարարությամբ հանդես եկանք, մեկն այն է, որ գնում է մարման, բայց հետևանքներ կլինեն, առայժմ բնակչությունը թող մնա բաց տարածքներում, որից մոտ 2 ժամ անց սեյսմիկ ծառայությունից եկած հաջորդ վերլուծության համաձայն՝ արդեն գնում է դեպի մարման, կլինի փոքր բալով երկրաշարժ, ու կլինեն փոքր ցնցումներ, որոնք բնակչությունը գուցե զգա, սակայն իրենից վտանգավո­րություն չի ներկայացնում:

Ու հենց այդ­պես էլ եղավ, գիշերը 1:27 եղել էր 2-3 բալ երկրաշարժ, բնակչության մի հատվածն ընդհանրապես չէր զգացել, մի հատվածը զգացել էր, բայց իրազեկված էր: Կիրակի օրը նույնպես մենք հայտա­րարեցինք, որ արդեն գնում է դեպի մարման, այսինքն՝ այն գուշակություն­ները, որ սոցցանցերում արվում էին, մենք ցույց տվեցինք, որ առկա վերլու­ծություններով նման ցուցանիշներ չկան, որոնք կարող են կանխորոշել ու­ժեղ երկրաշարժ: Ուզում եմ նշել, որ երկ­րաշարժն անկանխատեսելի բնական աղետ է, որի կանխատեսումը շատ դժվար է, բայց կանխատեսումները, մշտական մոնիթորինգը, ընդերքի ջրերի և այլնի ու­սումնասիրությունները ինչ-որ չափով իրեն դարձնում են ոչ թե կանխատեսելի, այլ սպասելի:

-Այս պահի դրությամբ ինչ-որ ուսում­նասիրություն իրականացրե՞լ է սեյսմիկ ծառայությունը, թե բնակիչն ինչ կարող է սպասել:

֊Սեյսմիկ ծառայությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Իրականաց­նում է մոնիթորինգներ և պարբերա­բար հասարակությանը հաղորդում է այն, ինչ կատարվում է:

-Խուճապային տրամադրությունները ստեղծվում են, երբ հանրությունն իջ­նում է բակ ու չի իմանում ինչ անել: Առաջիկայում պատրաստվո՞ւմ եք իրա­զեկումներ անել, բակերում հանրությա­նը զգուշացել՝ ինչ քայլեր անեն: Կա՞ նման մտադրություն:

֊Մեր կայքի միջոցով իրազեկումները կան: Գուցե ոչ հաճախ, բայց նման իրա­զեկումներ լինում են մի քանի ծանոթաց­նող նյութեր, թե երկրաշարժի ժամանակ ինչ պետք է անել: Իսկ մենք կունենանք ավելի ընդգրկուն տե­սահոլովակներ, որոնք կիրազեկեն քաղաքացիներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ