16 02 2021

Այս տարի Արցախում առանձնահատուկ են պատրաստվում․ «Հրապարակ»

Այս տարի Արցախում առանձնահատուկ են պատրաստվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած 44-օրյա դաժան պատերազմին եւ Արցախի 75 տոկոսի կորստին, քաղաքական վերնախավը արցախյան շարժման մեկնարկի օրը՝ փետրվարի 20-ին, միջոցառումների շարք է նախաձեռնել։ Փետրվարը համարվում է ղարաբաղյան շարժման խորհրդանիշը․ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհուրդն ու Շահումյանի շրջանային խորհուրդը որոշում կայացրին մարզն Ադրբեջանի կազմից հանելու եւ Հայաստանի հետ վերամիավորելու մասին:

Ղարաբաղում այս օրը պաշտոնապես նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ Այս տարի Արցախում առանձնահատուկ են պատրաստվում՝ ի ցույց դնելու Արցախի ժողովրդի միասնականությունն ու կամքը։ Չի բացառվում նաեւ, որ քայլերթ կազմակերպեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ